ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան ԱԺ-ում Covid-19-ի տարածման թեմային. շրջանառվում էր իմ անունը, որի համար ներկայացնում եմ այս պարզաբանումը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որեւէ մեկն ապահովագրված չէ, եւ նման տարածման դեպքում հավատացեք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։ Բայց անգամ այդ պարագայում եկեք հանդուրժող լինենք եւ հարգենք դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը։ Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ էթիկան խախտելով՝ երեկ նշել էին օգնականիս անձնական տվյալները եւ շեշտադրել, որ վարակակիրը ԱԺ-ում նա է եղել։
Քանի որ ավելի ուշ հրապարակավ նա հաստատել է փաստը, ինձ մնում է հորդորել բոլորին դադարեցնել այս թեմայի քննարկումը։
Մաղթում եմ առողջություն եւ արագ ապաքինում բոլոր հիվանդներին, նաեւ եւս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղում բուժաշխատողներին։ Դժվար շրջանը միասին կհաղթահարենք։
Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է։