ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ինքը սուտ է տարածում՝, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։
Ականատես ենք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաինքնասիրահարված, ոչ կոմպետենտ, ստախոս ու մարդկանց մոլորության մեջ պահող կառավարության ղեկավարի ելույթին։
Ինչքա՞ն կարելի է ես, ես, ես-երը լսել: Երկու տարի է կամ աննախադեպ է, կամ՝ ես։
Փաշինյան, ձախողել ես ամեն բան, իսկ Արցախի հարցի քո լուծումից ամոթ է, գոնե մի խոսիր:
Դիրքորոշում հայտնելուց առաջ՝ նախ այն պետք է ունենալ, իսկ դու իզմեր չունես։
Ավելի մանրամասն այսօրվա խայտառակությանը դեռ կանրադառնամ։
Ինքը սուտ է տարածում, խեղճ Հոմերոսին ու Սոֆոկլեսին էլ ստախոս անվանում։
Հ.Գ. Օտարերկրյա մամուլին հղում անելուց առաջ,կարող ես հղում անել օտարերկրյա այն բազմաթիվ լրատվամիջոցներին,որոնք նշում են Հայաստանում քաղաքական բռնաճնշումների, քաղբանտարկյալների,
ներդրումների բացակայության և քո ոչ անադեկվատոթյան մասին։
Հ.Հ.Գ.Խեղճ Հոմերոս ու Սոֆոկլես։Դուք Նիկոլին ի՞նչ էիք արել,որ ձեզ էլ ստախոս անվանեց։
Այստեղ են ասել, ստախոսը Հոմերոսը չէ, ստախոսը դու ես, պարոն աննախադեպ»։