ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթից հույս էր արթնանում, որ վերջապես հրաժարվում է իր շատ սիրելի թեզից Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծման մասին, ու կենտրոնանալու է բացառապես հայկական շահերի վրա, բայց իզուր... Ադրբեջանի ժողովրդի հիշատակումը չուշացավ:
Հ.Գ. Ի դեպ, 2018 մայիսից առ այսօր արտահայտած դիրքորոշումների մեջ այնքան ինքնահակասականություն կա, որ դա միասնական դիրքորոշում անվանելն առնվազն լուրջ չի: Ոչ թե ստորակետ, այլ էջեր ու էջեր է պետք հանել մեջից: