ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ իր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում 2020 թ. ապրիլի 10-ին կատարված երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխությունն իրեն չի արդարացրել, ինչից ելնելով՝ ս.թ. մայիսի 7-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում՝ առանց շրջանաձև երթևեկության, և կվերագործարկվեն լուսացույցները: