վիա Նարեկ Բաբայան
Ապահով Հայաստանում կյանքը այնքան անհոգ ու հեշտ է լինելու, որ այլևս անհրաժեշտություն չի լինելու սովորել բանաստեղծությունը անգիր, ընդամենը՝ իմանալ տողերի քանակը, մեկ էլ կարող է անհրաժեշտ լինի լույս ընծայման տարեթիվը իմանալ, բայց որպեսզի վերջինս ավելի հեշտ լինի ԿԳ նախարարությունը Amazon Application կմշակի, որը torrent-ի միջոցով հնարավոր կլինի download անել Արմեն Աշոտյանի iPad-ից:
Հ.Գ. Արմեն Աշոտյանը Ապահով Հայաստանում էլի ԿԳ նախարար է լինելու:
Հայոց լեզվի և գրականության 2013թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան.
Գլուխ 8-րդ
28.Նշի'ր ստեղծագործությունների հաջորդականությունը' ըստ լույսընծայման տարեթվերի հերթականության.
1 Միսաք Մեծարենց «Ծիածան», 2 Ավետիք Իսահակյան «Երգեր ու վերքեր», 3 Լևոն Շանթ «Հին աստվածներ», 4 Դանիել Վարուժան «Հացին երգը», 5 Խաչատուր Աբովյան «Վերք Հայստանի», 6 Հովհաննես Շիրազ «Գարնանամուտ»:
29. Նշի'ր ստեղծագործությունների հերթականությունը' ըստ տողերի քանակի (աճման կարգով).
1 Վահան Տերյան «Տխրություն», 2 Ավետիք Իսահակյան «Ռավեննայում», 3 Հովհաննես Թումանյան «Կյանքս արի հրապարակ», 4 Եղիշե Չարենց «Տաղ անձնական», Հովհաննես Շիրազ «Բիբլիական», Միսաք Մեծարենց «Աքասիաներու շուքին տակ»: