«Ազնվությամբ ասեմ, որ ուղիղ 2 տարի առաջ այս օրերին գնդապետի ուսադիրներ տալու նման սխեմա առաջարկել էի Արարատ Միրզոյանին և ապա Նիկոլ Փաշինյանին:
Այն ժամանակ հեղափոխություն էր և իրավապահների ղեկավարների ու տեղակալների պաշտոններում պետք էին գնդապետի ուսադիրներով հեղափոխական մարդիկ:
Բայց այն ժամանակ դրա փոխարեն նշանակվեցին Վալերի Օսիպյանն ու Արթուր Վանեցյանը... իսկ այդ մեթոդին դիմեցին հիմա, երբ արդեն վաղուց պետք է իրականացված լինեին այն ինստիտուցիոնել բարեփոխումները, որոնք հնարավորություն կտային առանց օրենքի բացերի օգտագործման իրականացնել մարդավարի հանրային կառավարում ու կադրային քաղաքականություն:
Հ.Գ. Արգիշտի Քարամյանից առաջ նման մի սխեմայով գնդապետի ուսադիրներ ստացել էին ողորմածիկ Գեորգի Կուտոյանը (2016թ.-ին) և Արթուր Օսիկյանը (2009թ.-ին): Վերջիններս, ի տարբերություն Քարամյանի, «միջանկյալ» պաշտոնին (ձևի համար) մի 10-15 օր մնացին:
Հ.Հ.Գ. Այդուհանդերձ, հույս ունեմ, որ Արգիշտի Քարամյանը ԱԱԾ-ում կհանդարտեցնի հեղափոխության (ժողովրդավարական) արժեքների դեմ աշխատող որոշ կադրերի ու կմշակի այդ կառույցի բարեփոխումների փաթեթը»: