ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ է նախատեսում կառավարությունն արդեն աշխատանքի դուրս եկող մայրերի համար, այն պարագայում, երբ նախադպրոցական կրթական հաստատությունները և դպրոցները շարունակելու են մնալ փակ։
     Մի կողմից սոցիալական իրավիճակից դրդված աշխատանքի դուրս գալու անհրաժեշտությունն է, մյուս կողմից երեխաներին խնամելու հարցը։
     Եթե դեռևս քննարկումներ չկան, առաջարկում եմ անպայման հաշվի առնել այս հանգամանքը, օրինակ, դայակի ինստիտուտն ուժեղացնելու միջոցով»։