Հոգեբան Անուշ Ալեքսանյանը, անդրադառնալով Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հոգեպես ու ֆիզիկապես ջախջախված
եմ, էսպես մեկ էլ ապրիլյան պատերազմի օրերին եմ եղել, որ ամեն զոհված երեխու համար մեղավոր էի զգում ու ատում էի ինձ, որ ապրում եմ: Հիմա էլ ատում եմ ինձ, որ կարդում ու տեսնում եմ էս խայտառակ դաժանությունը, ու ոչինչ անել չեմ կարող, որ փոխվի:
Մեր հասարակությունը ամեն օր, ամեն րոպե պատրաստ է մի անմեղ մարդու սրախողխող անել, պատուհանից դուրս նետել, ոչնչացնել, ստորացնել, տրորել, հետո ծափ տալ ու պար գալ մասնատված դիակի կողքին: Խելագար կանայք մազերը քանդած պարում ու ծիծաղում են այլ կնոջ ողբերգության վրա...
Սա աննկարագրելի ողբերգություն է, առաջինը երեխաների սպանություն է, երկրորդը մի կնոջ սարսափելի ողբերգություն, գուցե նաև տղամարդու սարսափելի ողբերգություն: Եվ այս ամենի մեջ, մեր հասարակությունը ողբալու, կտոր-կտոր լինելու, հազար ձևով ինքն իր վրա էդ ամենը պատկերացնելու ու մրմռալու, կարեկցելու, սիրտ տալու փոխարեն, նորից ու նորից սուրն առնում ու խրում է զոհերի փորը, հետո էլ աղիքները հանում ու հաղթական թափահարում:
Հոգեկան առողջության խեղումներն առաջինն ի հայտ են գալիս ընկալման խանգարումներում: Հասարակության մի ստվար զանգված ուղղակի ընկալման խանգարումներ ունի: Որքան էլ հասկանում եմ որպես մասնագետ, որ նաև տգիտության ու խայտառակ ցածր պատասխանատվության, գրեթե 0 պատասխանատվության արդյունք է այս ամենը, պաթոլոգիկ տհասության, հուզական առումով զարգացման կեդանական մակարդակից անգամ ցածր գտնվելու ցուցանիշ է, բայց այս պահին երկու երեխա կորցրած, ջախջախված մոր հետ ավելի շատ եմ նույնականանում, քան իմ մասնագիտության......»։