«Երկու օր ա Նիկոլի էջ չէի մտել, նոր ասեցի տեսնեմ ինչ եմ բաց թողել, մեկ էլ տեսնեմ էն տղայի մասին ա գրել, ում ասել էր թե առողջ տղամարդը բա կգա բան կխնդրի՞, այ էդ տղայի մասին ասում ա «Մեր Մեխակը արդեն տուն ունի»։ Ապրիլի 24-ի պապիկը, որ չէին թողել, հետո հանրային ճնշման տակ թողեցին Ծիծեռնակաբերդ, կտրուկ դարձավ «Մեր պապիկը»։ Սա էնքան երեսպաշտ ա, որ իր համար էական էլ չէ ով ա, ինչ ա, խնդիրը ինչի մեջ ա, բովանդակությունը կապ չունի, իրան միայն պետք ա հաճոյանալ հանրությանը։ Եթե օրինակ' ես, աբսուրդային ակցիա անեմ, որ բոլոր սրճարաններում պիտի պարտադիր նարգիլե լինի ու հանրության կողմից մեծ աջակցություն ստանամ, սա իմ նկարը կգցի ցանց ու կգրի «Մեր Վազգենը նարգիլե է ծխում »։ Դա դեռ քիչ ա, Թորոսյանին էլ կստիպի սրտիկել էդ նկարը »:
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: