Արթուր Ղազինյանը գրել է․
«Դա հաստատել է անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ասելով որ Արցախի ժողովուրդն իրեն չի քվեարկել և չի տվել մանդատ բանակցել իր անունից։ Սա հաստատված փաստ է իր կողմից, հետևաբար, ցանկացած փորձ բանակցել Արցախի անունից կորակվի որպես ինքնիրավչություն։
Իսկ երկրորդ հիմնավորումը, որ Փաշինյանը չունի մանդատ բանակցելու Արցախի անունից դա այն է, որ 2018թ. ընտրություններին Փաշինյանը չի ներկայացրել Արցախի կարգավորման հարցում իր դիրքորոշումն ու չի սահմանել այն կարմիր գծերը, որոնք նա չի կարող հատել բանակցությունների ընթացքում։
ՀՀ քաղաքացիները Փաշինյանին տվել են միայն մեկ մանդատ., ուրիշ մանդատ նա չունի։
Հետևաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հստակ գիտակցեն, որ Նիկոլ Փաշինյանի որևէ որոշում կամ ստորագրություն, որ կդրվի Արցախի հարցով որևէ փաստաթղթի տակ, չունի քաղաքական լեգիտիմություն, չի արտահայտում Արցախի և ՀՀ քաղաքացիների կամքը և չի կարող ընդունվել նրանց կողմից։
Մնացածը լիրիկա է . . .»։