ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր էջում գրում է.
«Երկար ժամանակ մտածում էի՝ ո՞վ է ԵՊՀ 100-ամյակի միջոցառման ժամանակ դրված այս ծաղկեպսակի հեղինակը: Ու՞մ մտքով էր անցել «հուղարկավորել» 100-ամյա Համալսարանը:
Այսօր, ծանոթանալով բուհերում ընդունելության քննությունների հետ կապված Արայիկ Հարությունյանի որոշումներին, հասկացա՝ պսակը կարող էր լինել միայն նրա փառապանծ գաղափարը:
Միայն թե չեմ հասկանում՝ երկրի նկատմամբ այսչափ չարություն ու թշնամություն ո՞նց է գեներացրել, որ հետևողականորեն ոչնչացնում է բարձրագույն կրթության համակարգը»: