Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արսեն Թորոսյանի՝ այսօրվա, մեղմ ասած, հոռետեսական կանխատեսումները հակոտնյա են կարանտինային ռեժիմի չեղարկման մարտավարությանը։ Այս համատեքստում երկու հետևություն կարող ենք անել․ կա՛մ կառավարության ներսում խորքային հակասություններ կան, ու Թորոսյանը չի ցանկանում պոտենցիալ «քավության նոխազ» դառնալ, կա՛մ նրա վրա է դրված նոր կարանտինային ռեժիմին անցման քարոզչական պատասխանատվությունը»: