Կարեն Վրթանեսյանը գրել է․
«Հայաստանի ներկա իշխանությունների հերքումները շատ նման են Խորհրդային Միության կառավարության հերքումների. մեծ մասամբ «հերքում» են կամ երրորդական կարևորության դետալներ, կամ էլ ընդհանրապես ոչ այն, ինչ ասվել էր սկզբնական նյութում։
Օրինակ՝ ռուսական լրատվամիջոցը հայտնում է, որ Հայաստանից ռուսական ԱԻՆ-ի ինքնաթիռով մաքսանենգ ճանապարհով ծխախոտ են հանել Ռուսաստան և բռնվել, այստեղ այդ թեման լուսաբանող բազմաթիվ լրատվամիջոցներից 2–3-ը, երևի սխալմամբ, գրում են, ուղղակի «ԱԻՆ-ի ինքնաթիռ» և մեր ԱԻՆ-ը միանգամից հերքում է, ինչից հետո իշխանական ֆեյքերն ու զոմբիները սկսում են տարածել այդ «հերքումը», թե բա տեսե՛ք, տեսե՛ք, հերքվեց։
Բայց ինչը՞ հերքվեց։
Կամ, ասենք՝ կոնկրետ կոռուպցիոն մեղադրանք է հնչեցվում, բայց պատասխանում են. «Բա հլը էդ աչկարիկին նայեք»։
Այնպես որ ցանկացած հերքում շատ ուշադիր կարդացեք, որովհետև հաճախ դրանք ոչ թե հերքում են, այլ ընդհակառակը՝ հաստատում»։