Եթե հեղափոխությամբ իշխանության եկած ուժը չի մատնանշում պետության բռնազավթման մեջ հաղթվածներից յուրաքանչյուրի դերակատարությունը, մարդիկ կարող են շատ օբյեկտիվորեն համոզված լինել, որ պետական բյուջեյից փող չգողանալը, բայց, օրինակ միլիարդավոր դրամների հասնող հարկերի վճարումից խուսափելը և կամ սեփական տնտեսական շահերի համար օրենքների ընդունումն ու փոփոխությունը, հանցագործություն չէ և ազատում է պետության բռնազավթումը ամբողջացրած մյուս բոլոր հանցանքներից՝ պերմանենտ ոնտձգություն արդարադատության նկատմամբ, ընտրակեղծարարություններ, քաղաքական հակառակորդների ոչնչացում, մեդիայի նկատմամբ տոտալ վերահսկողություն, տնտեսական մրցակիցների չեզոքացում և այլն․․․
Ահա թե ինչու է կարևոր նախորդ ռեժիմին իրավաքաղաքական գնահատական տալը, բացատրելը, թե ով ու որքան մասնակցություն է ունեցել պետության բռնազավթման մեջ, բռնազավթման պատճառով որքան զոհեր, որքան ռազմական, տնտեսական, ժողովրդագրական և այլ կորուստներ է կրել երկիրը, և ի վերջո նաև այդ գնահատականով արգելել նախորդ ռեժիմի ներկայացուցիչներին ընդդիմադիրի դիմակ հագնել և հալածյալի կարգավիճակով եվրոպաներից և մոսկվաներից փրկություն աղերսել։