Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Հեղափոխությունը չի ունենում ընդդիմադիր, ունենում է թշնամի, իսկ թշնամուն, թե՛ արտաքին, թե՛ ներքին, երբեք, կրկնում եմ՝ երբեք չի կարելի թերագնահատել կամ գերագնահատել կամ անտարբերության մատնել: Թշնամուն պետք է ճշգրիտ գնահատել, լավ ճանաչել և համապատասխան քայլեր մշակել: Երբ այս ամենը չես անում, կամ ուղեղ չունես կամ արածդ այն չէ, ինչ երևում է, այլ այն է, ինչ խնամքով թաքցնում ես: Բայց, ինչպես գիտեք, ստի ոտքը կարճ է: Երբ դուդուկահարը պետք է շունչ առնի, դամքյաշն է նվագում, բայց լսողը, եթե խուլ չի, կհասկանա, որ դա մեղեդին չէ»: