Լրագրող, արևելագետ Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իշխանության հարգելի, սիրելի, նիհար, թմբլ, բոյով և կոլոտ անդամներ ու անդամուհիներ, այդքան որ պաշտպանում եք Ավինյանին կամ դժվարության մեջ հայտնված մեկ այլ իշխանավորի, չեք մոռացել չէ, որ 2018-ին բոլորդ գրում էիք, որ անվերապահ վստահում եք Արթուր Վանեցյանին։ Հիշեցի՞ք, շատ լավ։ Առաջարկում եմ չշտապել ու տեղ թողնել, որ առաջիկայում ձեր տարբեր թիմակիցների սիրելի առաջնորդի հրահանգով պետք է պախարակեք ու անվանեք հակահեղափոխական։
հ․գ․ Հիշեցնեմ, որ անվերապահ նշանակում է առանց որևէ պայմանի, բացարձակ։ Այսինքն, կամ այն ժամանակ դուք ստում էիք, երբ ասում էիք, որ անվերապահ վստահում եք, կամ դավաճանել եք Վանեցյանին։ Այսինքն, կա՛մ ստախոսներ եք, կա՛մ դավաճաններ»: