Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ինչպիսի՞ կառավարություն ենք ունենալու Նիկոլից հետո. սա էն հարցն ա, որի մասին արդեն շատ ընկերներ ու գործընկերներ են բարձրաձայնում ու որի մասին ես էլ ունեմ կարծիք ու առանց անունների կփորձեմ շարադրել ստորև:
Նախ՝ ամենաառաջինը Նիկոլի հրաժարականից/կալանավորումից/վռնդվելուց հետո երկրում, ուզենք, թե ոչ, լինելու է անցումային կառավարություն: Գործող ամուլ ԱԺ-ն գլուխը կախ ընտրելու է այն թեկնածուին, ում ԿՈՆՍԵՆՍՈՒՍ-ով պառլամենտին կներկայացնեն ներկայումս դաշտում ակտիվ գործող 3.5 ուժային կենտրոնները (անուններ չեմ տալու, բոլորդ էլ լավ հասկանում եք՝ ում մասին է խոսքը): Դրանից հետո նվազագույնը 1 տարի էդ անցումային կառավարությունը պետք ա երկրում կարգ ու կանոն հաստատի, ինչից հետո նոր գնանք արտահերթ ընտրությունների: Արտահերթ ընտրություններից հետո նոր կարելի է խոսել ՀՀ ապագա վարչապետի անձի մասին, մինչ այդ անձերի մասին բոլոր հրապարակային խոսակցությունները անիմաստ են ու վտանգավոր, այդ իսկ պատճառով ես խուսափել և խուսափելու եմ անձերին քննարկելուց:
Միայն կարող եմ ասել, որ շատ մոտ ապագայում Նիկոլն իր քաղաքական իմպոտենտների հետ հավիտյանս վռնդվելու է պետական կառավարումից, ու վստահաբար, հատ առ հատ քրեաիրավական գնահատականի են արժանալու բոլորը:
Հիմա այ էդ գործընթացը կազմակերպելու ժամանակն է, սիրելի գործընկերներ, եկեք բոլորս կենտրոնանանք բացառապես Նիկոլին իշխանությունից վռնդելու գործընթացի վրա: ԿՈՆՍԵՆՍՈՒՍ -1