ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է . «Տոքսիկ իրականություն

 
 

Եւ ուրեմն՝ Ջինը շշից այլեւս բաց է թողնված ու «мордобой»-ը սոցիալական տիրույթից այլեւս տեղափոխվեց դալաններ ու պադյեզդներ։
Երբ քաղաքապետի ընտրության ժամանակ Սփյուռքի նախարարության ոմն Անուշ, մոբիլիզացնելով իր չիրացված ողջ մակաբույծ իմպուլսները, սեռապաթոլոգիկ հայհոյանք էր տալիս ինձ ու էդ հայհոյանքը «հավանում» էին իր հպարտ հայհոյակիցները, էդ ժամանակից արդեն Ջինը դանդաղ դուրս էր գալիս շշից։
Երբ զգուշացնում էինք, որ ատելության այս «պերեդոզը» օնլայն տիրույթից ծորելու է «հայաթներ ու դալաններ», ծորելու է օֆլայն տիրույթ, որոշ ֆեյք բարեպաշտներ ինձ մեղադրում էին հետհեղափոխական Էլդորադոն ու հետհեղափոխական սիեստան հարամելու մեջ։ Ու ԱԺ ամբիոնից Գյուլնազ տատի լոլոներն էին կարդում անդնդախոր սիրո եւ համերաշխության մասին։
Հիմա արդեն խորհրդարանում իրար վրա ոտք են սրբում ու հայաթներում «ռեալիթի мордобой» է։
Ու ոնց որ թե չեմ լսում անդուր դաստիարակի լեքսիկոնով էն պերսոնաժներին, ովքեր ինձ մեղադրում էին իրբ գոյություն չունեցող ատելության եւ անհանդուրժողականության մասին խոսելու համար։
Բա էս ինչի՞ եք Ստանսիլավսկու ասած Պաուզան վերցրել։
Որովհետեւ էս տոքսիկ իրականությունը նաեւ ձեր նմանների ապոկալիպտիկ անհամ երեսպաշտության արդյունքն է։ Ու դուք դա շատ լավ գիտեք, ինչպես նաեւ գիտեք, որ սրա դեմն այլեւս առնել հնարավոր չէ։
Որովհետեւ դեռ որեւէ մեկին չի հաջողվել Ջինը նորից խցկել շշի մեջ։
Ձեզ՝ առավել եւս չի հաջողվելու։
Որովհետեւ էդ STOP-ի պահը բաց թողեցիք էն ժամանակ, երբ հավեսով լայքում էիք ձեր ընդդիմախոսների հասցեին գրված քֆուրների տակ ու ձեր անձնական ֆեյքերով «դամ» պահում էդ քֆուրներին։

 
 

Հ.Գ. Հին շումերները վստահ էին, որ շշից բաց թողնված Ջինը ամենադաժան բումերանգն է։