«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Էլեկտրաէներգիան չվճարած քաղաքացիների ցանկն ու իրենց հեռախոսի համարները անձնական տվյալ են: Դրանք որևէ օրինական ճանապարհով չէին կարող հայտնվել Նիկոլ Փաշինյանի ձեռքում:
Առերևույթ գործ ունենք ՓՌ-ի համար անձնական տվյալների ապօրինի մշակման հետ: Համապատասխան գրությունները քիչ անց կուղարկենք վարչապետի աշխատակազմ ու ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն»: