Կարեն Թովմասյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Լիլիթ Մակունցին ճանաչում եմ 2005թ.-ի առաջնորդության սեմինարներից, հետագայում 2007-ից Լիլիթի հետ շփվել եմ արդեն որպես Նախագահ Տեր-Պետրոսյանի երիտասարդական քարոզչական թիմի անդամ, ՀԻՄԱ-ի հիմնադրումից որոշ ժամանակ անց Լիլիթը նաև ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնության ամենաակտիվ անդամներից դարձավ ու ՀԻՄԱ-ի արտաքին կապերի պատասխանատուն էր:
Եղել ա ժամանակ, որ ես ու Լիլիթը հայտնվել ենք լրիվ հակառակ քաղաքական ճամբարներում, իրար հետ էլ շփում չի եղել, ինքը մնացել ա իր սկզբունքին ու գաղափարին իր քաղաքական թիմի հետ, ես իմ:
Հեղափոխությունից հետո Լիլիթին երևի հանդիպել եմ ընդամենը երկու անգամ, բայց հիմա երբ ինչ որ ստատուսներ կամ քոմենթներ եմ տեսնում, որտեղ Լիլիթը ներկայացվում ա իբր անփորձ կամ մինչ այս քաղաքական ակտիվություն չդրսևորած մարդ, դեմքիս քմծիծաղ ա հայտնվում:
Երբ Լիլիթը քաղաքական պրոցեսների ակտիվ մասնակից էր շատերը երևի պառլամենտը ավագանուց չէին տարբերում ;)
Լուսանկարը լուսահոգի Գերման Ավագյանինն է»: