ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Վարչապետ Փաշինյանը ուղիղ եթերում իրեն տրամադրված ցուցակով զանգահարել է քաղաքացիներին, որպեսզի պարզի, թե ի՞նչ պատճառով են տեղի ունեցել էլ․ էներգիայի անջատումները։ Փաշինյանը կատարել է 8 զանգ, որից 4-ը՝ ոչ թիրախային, քանի որ պարզվել է, որ իրենց հոսանքը անջատված չի եղել։ Ըստ այդ տեղեկանքի բոլորը պետք է հոսանքազրկված լինեին։
Եթե այսպիսի կոնկրետ դեպքում թիրախը կիսով չափ էր ճիշտ ընտրված, ինչպե՞ս են պատրաստվում մի ամբողջ բնակչության խնդիրները ճիշտ թիրախավորել։
100 հազար դրամ 500 հազար ընտանիքներին և հավելյալ 1 ամսվա թոշակ բոլոր թոշակառուներին: Փողը կա, իսկ մեր առաջարկին այլ տարբերակ չկա․․․»: