«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վլադիմիր Գասպարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք 30 հոգի («Սասնա Ծռերը») կարողացան ՊՊԾ գունդը գրավեն, ոստիկանության գեներալ ու գնդապետ գերի վերցնեն, ամբողջ զինանոցն ավարի պես հավաքեն։
Որևէ զարմանալի բան չկա, որ Արման Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի օրոք էլ նույն ոստիկանության քթի տակ 500 հոգի հիվանդանոց գրավեն, երկու մարդ սպանեն ու հեռանան։
Եվ պատճառը պարզ է. Հայաստանում ոստիկանություն չկար, չկա ու չի լինի, քանի դեռ ավարտին չեն հասցվել ոստիկանության արմատական բարեփոխումները»։