4000+ ընտանիքներ, որոնց լույսի պարտքը եղել է 30000 դրամ և ավել, երեկվանից հոսանքազրկվել են։ 30000ը մոտ 60 դոլար է։ Խիիիիստ ազատ կլորացնելով՝ համարենք, որ միջինում 100 դոլարի պարտք են ունեցել այդ 4000 ընտանիքները։ Այսինքն՝ նրանց չհոսանքազրկելու հարցի գինը 400 հազար դոլար էր, որը Նիկոլը ոչ մի տեղից չկարողացավ ճարել։
Իսկ գիտե՞ք ինչի համար էին կարողացել 400 հազար դոլար ճարել։ Տենց բոզի ծնունդների յութուբյան ալիքներ կան, որ մարդականց զրպարտում, վիրավորում ու անվանարկում են, ձեզ պատմում էին, որ օրինակ՝ Ռիտա Սարգսյանը երեխաներ է վաճառել, ոսկեղենը Շուշան Պետրոսյանի տանն է պահում, Թրամփը Նիկոլին տեսել էր ու հիացմունքը չզսպելով ասել էր՝ այս ո՜վ է այս մարդը և այլ տիպի անասնություններ։
Ուրեմն, էդ յութուբյան ալիքներից առնվազն երկուսի դիտումները յութուբ հանել էր։ Ու տենց՝ առնվազն 100 միլիոն դիտում, որոնք գնված էին եղել։ Այ մենակ էդ յութուբյան ալիքների վրա, կրկնում եմ՝ մենակ էդ յութուբյան ալիքների վրա, Նիկոլը 400.000 էլ, տո դրանից մի քանի անգամ ավել էլ փող է ծախսել 2019 թվականի ընթացքում։ Էլ չեմ խոսում՝ ֆեյսբուքյան ֆեյքեր-մեյքերի վրա ինչքան են գմփցրել։
Ի դեպ, այդ ալիքները այսօր էլ կան, այսօր էլ են գործում ու այսօր էլ է Նիկոլը դրանց վրա օրական կտրվածքով հազարավոր դոլարներ է ծախսում։ Եթե դա չարվեր, ապա գուցեև հնարավոր լիներ էդքան մարդու լույս չանջատել։
Այնպես որ՝ սերտեք էդ պարզ մաթեմատիկան, հետո նայեք հայելու մեջ ու տեսեք Նիկոլին, որովհետև ինքը ձեր ծոցից դուրս եկավ ու ինչ անում էր մինչև այս՝ ձեր անունից ու հիմնականում՝ ձեր կամքով էր անում։ Մինչև չապաշխարեք, բողոքելու իրավունք չունեք։