Ֆեյսբուքյան օգտատեր Սառա Մխիթարյանը իր էջում գրել է․
«Ընդդեմ Ծառուկյանի արշավը միավորել է նախկիններին և ներկաններին
Եթե սրանից երկու տարի առաջ՝ համընդհանուր էյֆորիայի վիճակում գտնվող մարդկանց հարցնեիր, թե կարո՞ղ է լինել այնպիսի իրավիճակ կամ անձ, որ կարող է միավորել ներկաներին և նախկիններին, մեծամասնությունը պատրաստ կլիներ ուղղակի երդվել սեփկան կյանքով, որ նման բան անհնար է: Բայց ո՛չ այսօր, քանզի պատկերն այսօր լրիվ այլ է՝ հակադարձ համեմատական մարդկանց՝ այդ օրերի պատկերացումներին...
Պատկերին ծանոթանալու համար բավարար է միայն վերլուծել վերջին օրերի մամուլի լրահոսը, ինչպես նաև որոշ կոնկրետ ուժերին սպասարկող և նրանց մեսիջները տեղ հասցնող ֆեյքերի գրառումները:
Եվ այսպես, նախկինները Գագիկ Ծառուկյանին, որևէ անգամ պահը բաց չթողնելով, հիշեցնում են հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնելու փաստը, իսկ այնուհետև Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում լեգիտիմացնելու հանգամանքը:
Ներկաները տևական ժամանակ է քրեական գործերի իսկական տարափ են սկսել, ուղղակի կամ անուղղակի կերպով գործի դնելով ճնշումների ինստիտուտը՝ փորձելով ստվեր գցել Գագիկ Ծառուկյանի հեղինակության վրա, որը շատերին այդպես էլ հանգիստ չի տալիս:
Իսկ իրականում, երկու խմբի փորացավն էլ մեկն է, երկու խմբի նեղ թայֆայական շահերն էլ համընկել են մեկ կետում՝ նրանցից և որևէ մեկին մեղմ ասած դուր չի գալիս Գագիկ Ծառուկյանի՝ օրեցօր բարձրացող ռեյտինգը, և, որ ավելի կարևոր է, Ծառուկյանի՝ իր ուղղուց չշեղվելու անդրդվելի սկզբունքն ու այս կամ այն խաղերին չտրվելու հանգամանքը:
Որքան Գագիկ Ծառուկյանը անշեղորեն շարժվում է առաջ, այնքան նյարդայնանում են վերոնշյալ խմբերը, և թերևս ժողովրդի կողմից այդքան սիրված և հարգված լինելու հանգամանքն էլ վերջիններիս ստիպել է միավորվել և միահամուռ ուժերով այլևս անթաքույց գործել ընդդեմ Ծառուկյանի:
Դատելով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտում ունեցած հարուստ փորձառությունից ու ավանդից, և հատկապես վերջին տարիների քաղաքական քայլերից, վստահաբար կարող ենք ասել, որ այս սադրանքներին Ծառուկյանը ևս չի տրվի և կշարունակի իր լայնամասշտաբ գործունեությունը հանուն ՀՀ քաղաքացու, ինչի արդյունքում հայտնի խմբակին միավորվողների բանակը գուցե և է՛լ ավելի մեծանա, բայց ինչն անխոս Ծառուկյանին չի հուզի...»։