ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 
 

«Հանձնաժողովի մոտ 6 ժամ տեւած նիստից հետո

Կարեւոր նախագծեր քննարկեցինք։ Այսուհետ Զինծառայության ժամանակ մահացած զինծառայողների հարազատները եւս կօգտվեն հանրային պաշտպանի անվճար ծառայությունից։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ Երեխաների սեռական շահագործումից եւ սեռական բռնությունից պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիային։ Լսեցինք նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաշվետվությունն ու 2019 թվականի կառավարության ծրագրի՝ մարդու իրավունքներին վերաբերող հաշվետությունը»։