ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին և իշխանության հայտարարություններին:
«Հարգելի՛ հայրենակիցներ ջան, կորոնավիրուսը դեռ չի նահանջել, նույնիսկ իր պիկին կարծես թե չի էլ հասել: Ուստի խնդրում եմ, պահպանե՛ք անվտանգության նորմերն ու կարգապահությունը: Կառավարության ղեկավարին էլ հորդորում եմ վերջապես վերջ դնել ներքաղաքական հաշիվների մաքրմանն ու անլուրջ քաղաքականությանը: Մենք կանգնած ենք լուրջ սպառնալիքի առջև և կարիք չկա առանց այն էլ լարված մթնոլորտը լարել երկպառակություններով ու ջղաձիգ և ջրիկ հայտարարություններով:
Առո՛ղջ եղեք:
Հ. Գ. Ով աչք ունի թող տեսնի, ով ականջ ունի թող լսի»,-գրել է Շարմազանովը»: