ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր քաղաքացու օրն է: էս «պրազդնիկի» մասով կարծիքս ասել եմ դեռ մեկ տարի առաջ, երբ ՀՀ տոնացույցը ավելացավ եւս մեկ տոնով՝ քաղաքացու օր։
Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին ևս: Բայց եթե մեր հայրենակիցները որոշել են, որ հենց այսօր են հատկապես և վերջնականապես իրենց քաղաքացի զգալու' ուրեմն թող խփեն բոլոր սալյուտները:
Ընդամենը ուզում եմ մի թեթև վստահ լինել, որ վաղը, մյուս օրը և դրան հաջորդող մնացած բոլոր օրերին ևս իրենք իրենց ոչ միայն կզգան, այլև կլինեն քաղաքացի: Ինձ համար ամեն օր քաղաքացու օր է»: