Կառավարությունը որոշեց բուն զորակոչը, այսինքն՝ զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ, իսկ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ։
Զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։
Կիրականացվեն COVID-19 տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ անհրաժեշտ միջոցառումներ։
Զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով։
Զորակոչի ենթական են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:
Փոխադրական, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանությունը նախատեսված է ավարտել'
ա. հանրակրթական, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում' մինչև 2020 թվականի հունիսի 25-ը,
բ. բարձրագույն ուսումնական հաստատություններում' մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը։
Մինչև 2020 թվականի հուլիսի 14-ը Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությանը պետք է տրամադրվի բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատություններ ընդունված զորակոչիկների անվանացուցակը
Հ․ Գ․ Ժպիտով գնաք, ժպիտով գաք, տղերք:
Շուշան Ստեփանյան