«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերը ոգևորված տարածում են Սերժ Սարգսյանի փեսա Մ․ Մինասյանին՝ որպես մեղադրյալ ներգրավվելու մասին լուրը։
Զավեշտը գիտեք ինչո՞ւմ ա, որ փեսայի և աներոջ շահերը ներկայացնում ա «Ժ․Սեյֆիլյան, Գ․Սաֆարյան․․․» գործով քննիչ Ամրամ Մակինյանը։
Էս էն մարդն ա, ում մինչև հեղափոխությունը «բլանդած գործով» հեղափոխությունից հետո մարդիկ դատապարտվեցին։
Այ իրանք են վայելում ձեր թավիշը։
Այ ումից «շնորհալալություն» պահանջեք՝ ձեր «խոստմանը» հավատարիմ մնալու համար»: