Դերասանուհի Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Շինծու քրեական գործեր, բեմադրված բռնոցի, մասկի շոու, գազի գնի բարձրացում, կորոնավիրուսի աղմուկ, շոուի վերածած կեղծ կարանտին, այսօր էլ արդեն կոմունալ վճարներ վճարելու սեղմ ժամկետներ և այս ամենը արվում է Արցախյան թեմայից շեղելու համար:

Եվ այս խեղճ ու խաբված ժողովուրդը դեռ կույր հավատով հավատում է կամ հիշել է ծեր կնոջ ու թագավորի մասին առակը և վախենում է ինչ որ քայլերի դիմել: Իմ խեղճ ու կույր ժողովուրդ մենք ապրել ենք առանց լույս ու գազ, մենք ապրել ենք սոված, բայց առանց հայրենիք ապրել չենք կարող:

Սթափվիր ազգ իմ կորցնելով Արցախը մենք կորցնում ենք Հայաստանը և ինչպես պիտի գնանք գնանք եռաբլուր կանգնենք Արցախյան հերոսամարտի և ապրիլյան քառօրյաի տղաների շիրիմների մոտ ու ասենք…

Կներեք մեզ տղերք մենք վաճառեցինք ձեր հաղթանակները: Վաճառեցինք մեր հանցավոր լռությամբ ու հանցավոր անտարբերությամբ, վաճառեցինք մի կտոր հացի դիմաց»: