Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 
 

«Նոր որոշմամբ մարզային անցակետերը հանվել են: Փորձը ցույց տվեց, որ անցակատերի առկայությունը կրում էր հոգեբանական բնույթ, այսինքն մարդիկ գիտեին, որ կան անցակետեր, որ իրենք տեղաշարժման թերթիկ պետք է ունենան, որ կարող է իրենց տուգանեն և հիմնականում դուրս չէին գալիս տանից: Իհարկե, քիչ թե շատ տեղեկացված անձինք հասկանում էին, որ կարող էին տեղաշարժման թերթիկում լրացնել որևէ պատճառ` օրինակ «խնամքի կարիք ունեցող անձին օգնություն» և գնալ ուր ցանկանալ: Պարզ էր, որ ոստիկանությունը չէր գնալու ստուգեր, թե իրականում ուր և ինչի համար էր գնում մարդը: Բայց սա աշխատող տարբերակ էր և շատ-շատերը անհարկի տանից դուրս չէին գալիս:  Այսօր վերացվեցին անցակետերը, երբ վիրուսի տարածվելու տեմպերը չեն նվազել, շատերը մտածելու են, որ արդեն կարելի է դուրս գալ, հետևաբար և ստեղծվելու է անվերահսկելի իրավիճակ` անվերահսկելի հետևանքներով: Պետք էր պահպանել անցակետերը այնպես ինչպես կար` միևնույնն է տեղաշարժման խիստ կարիք ունեցող քաղաքացիները հիմնականում դուրս էին գալու տանից, իսկ չունեցողները` ոչ: Հիմա շատերն են դուրս գալու»: