«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

 
 

«Լավ կլիներ, որ Կառավարությունը քաղաքացիներին տրամադրեր հեռախոսահամարներ, որոնք կպաստախանեն հետևալ հարցերին.

-ինչ անել, երբ ՀԾԿՀ-ն «չեղյալ» է հայտարարել ֆորս մաժորային իրավիճակը, Գազպրոմը և ՀԷՑ-ը մարդկանց երեքօրյա ժամկետ են պարտադրել վճարումներ կատարելու համար, իսկ մարդիկ փող չունեն:

-ինչ անել, երբ դու 11-րդ և 12-րդ ծրագրի շահառու ես (կոմունալների վճարումների փոխհատուցման), թեթևացած գնում ես վճարում անելու և քեզ ասում են, որ դու շահառու չես:

Կսպասեմ այդ հեռախոսահամարների տրամադրմանը, որովհետև մենք դրանց պատասխանները չունենք»։