Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ըստ ամենայնի Նիկոլը շատ լավ տեղյակ էր, որ մոտ ապագայում ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարելու էր սեղանին դրված Արցախյան հարցի փուլային տարբերակի գոյության մասին։ Ստանալով այդ տեղեկությունը, նա իր խունտայի կիսագրագետ, իսկ որոշ դեպքերում լրիվ անգրագետ անդամներով սկսեց "ուշադրության շեղում" օպերացիան։ Հիմնական շեղումը պետք է ապահովեր բոլոր դեղատների վաճառքների լիդեր հանդիսացող, համատեղությամբ ապրիլյան գործողությունները ուսումնասիրող՝ մնացածներից բեղիկներով առանձնացող անձը։ Ավաղ՝ չստացվեց, ավելին՝ ամբողջությամբ վերածվեց իշխանության հերթական ֆիասկոի։ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայանալը շատ ավելի շատ հարցեր ի հայտ բերեց իշխանությանը այլ ոչ թե իրեն։
Այնուհետև անիմաստ լայվերի շարան, որոնց միակ մնացուկը իր հազն էր և ստեղծված իրավիճակում միայն իր ու իր մերձավորների գոհ լինիելու ակնհայտ խոստովանությունը։
Այդ բոլոր անիմաստ ու անհեռատես քայլերի ֆոնին միևնույնն է Լավրովը խոսեց։ Խոսեց ոչ միայն Արցախի խնդրի մասին, բայց և առաջին անգամ Հայ-Ռուսական հարաբերությունների պատմության մեջ, հնչեցրեց հստակ մեղադրանքներ Հայաստանի ոչ բարեխիղծ գործընկեր լինելու վերաբերյալ։ Սա կարելի է նկարագրել, որպես դիվանագիտական հարաբերությունների կոլապս։
Սրան կարծես թե պետք է հետևեր իշխանության բոլոր ճյուղերում լրջացումը և խնդիրներին հնարավոր լուծումներ տալը։ Բայց ոչ, մեր ապագա կալանավորները, որոշեցին էլ ավելի խորը մտնել առանց այդ էլ արդեն ամբողջ Հայաստանով գորշ հոտ տարածող կղանքի մեջ։ Կարծես հենց այդ կղանքն է իրենց կոնֆորտի գոտին։
Եվ այսպես, փոխանակ գործ անեն, և ձեռնարկեն Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված քայլեր #պետական_ծայր երը կրկին անցան նախկիններին մեղադրելուն։
Շարունակեցին անել ամենն, որ Նախագահ Քոչարյանը մնա կալանքի տակ, ըստ որոշ տարածված տեղեկությունների մեղադրանք առաջադրեցին Միքայել Մինասյանին, Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի անդամներին և այլն։ Սա էլ անշուշտ չի ունենալու որևէ ազդեցություն։ Ձեր սարքած գործերից ձեր հոտն է գալի։
"Ուշադրության շեղում" օպերացիայի անպիտան և զվարճալի քայլերից հետո միևնույնն է արդիական է մնում 1 հարց.
Ո՞ր մահապարտն է համաձայնություն տվել Արցախի հարցում փուլային տարբերակի շուրջ բանակցելուն»։