Հրանտ Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ամեն դեպքում ստիպված եմ մտածել, որ վարչապետ Փաշինյանը հաճույք է ստանում հանրային դաշտում պախարակվելուց ու խայտառակվելուց։ Այլ բան մտքիս ուղղակի չի գալիս։ Հակառակ դեպքում ինչո՞ւ էր նրան պետք հերթական «գրիչի» խայտառակ պատմությունը՝ այս անգամ արդեն կապված դեսպան Միքայել Մինասյանի դեմ կարվող գործի հետ։ Չեմ հասկանում՝ մարսե՞լ է Հրայր Թովմասյանի գրիչը։ Ախր ինչպե՞ս կարող էր մարսվել, երբ այդ գրիչը հակառակ կողմից էր հայտնվել Փաշինյանի օրգանիզմում։ Հիմա էլ այսպես…

Ախր պատասխանը նորից շատ ցավոտ է լինելու, պարոն վարչապետ։ Չե՞ք հասկանում այդքանը։ Թե՞ մտածում եք՝ արդեն տարբերություն չկա՝ 100 անգամ խայտառակվել եք, 1000 օրենք խախտել, դե, թող էս մեկն էլ էսպես անցնի։ Չի անցնելու։ Ամեն բանի համար եք պատասխան տալու ձեր ատելության կուսակցության ակտիվիստներով, գործ կարող քննիչներով, վնգստացող դատավորներով և մնացած բոլորով հանդերձ։ Մի՞թե դժվար է խերվել, անցած սխալներից սովորել։ Ախր դա շատ մարդկային է, պետք է որ այդքան խորթ չլինի Ձեզ։

Կամ էլ ժողվարչապետը մտածում է, թե այսպես կարող է ուշադրություն շեղել պետության համար շատ ավելի կարևոր, ես նաև կասեի կործանարար իր մյուս սխալներից։ Օրինակ՝ այն փաստից, որ Ալիևի հետ արցախյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակ է բանակցում։ Լո՞ւրջ, պարոն Փաշինյան։ Դու իսկապե՞ս անմեղսունակ ես։ Դե լավ, ի՞նչ ասեմ։ Մեղքը քո վիզ։ Հետո չբողոքես»։