Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կորոնավիրուսի ֆոնի վրա կտրուկ ակտիվացել են կիբեր-հանցագործները։ Այսօր հիմնական հարձակման ուղղությունը Հայաստանում ՝ բանկային հատվածն է եւ սոցցանցերը։ Սոցցանցերում փորձեք ակտիվացնել վերջապես երկփուլային վավերացում։ Բանկերի դեպքում օնլայն գործարքներում կարեւոր է, որ ակտիվացված լինի 3D secure, երբ SMS-ով եք վավերացնում գործարքը։ Նաեւ ունենալ թոքեն, որը ամեն օնլայն բանկինգ գործարքի ժամանակ հատուկ կոդ է գեներացնում։ Այ ոնց էս իմ թոքենը Ամերիաբանկի։ Էրբ նշված գործիքները ակտիվացված են, շատ քիչ շանս եք թողնում կիբեր-ժուլիկներին։ Պետք է շատ ջանք գործադրեք, որպեսզի միասնական ուժերով ինքներդ ձեզ վնաս տաք»։