«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջին երկու օրերին վարչապետ Փաշինյանի թեթև ձեռքով մեր հասարակությունը մի պահ կարծես մոռացավ համաճարակի մասին և նորից սկսեց քննարկել նախկինների, ներկաների, հիասթափվածների ու ամեն ինչից զզվածների, թավիշի ու սամասուդի խիստ գայթակղիչ, բայց իրականում ժամանակավրեպ թեմաները։ Իրականում համաճարակը չի նահանջել, տնտեսությունը շարունակում է ամեն օր հսկայական կորուստներ կրել, պետությունը՝ պարտքեր կուտակել, մարդիկ զրկվում են գոյության միջոցներից, իսկ աշխարհում մի քանի տակառ նավթ պահի տակ նույնիսկ բացասական գնով է վաճառվել՝ հուշելով, որ մենք աննորմալ ժամանակներում ենք ապրում։ Մենք հիմա չափազանց ծանր խնդիրների առաջ ենք կանգնած և պետք է մտածենք դրանց իրատեսական լուծումների մասին։ Ես փորձում եմ պարբերաբար վերլուծել, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ լուծումներ են գտնում այլ երկրները, որքանով են դրանք կիրառելի Հայաստանում։ Այս վերլուծական հոդվածում անդրադարձել եմ նրան, թե ինչպես կարելի է նվազեցնել տնտեսության կորուստները և աստիճանաբար վերադառնալ նորմալ կենսագործունեության։ Շնորհակալ կլինեմ արձագանքների համար և բոլորիդ լավ օր եմ ցանկանում։