Երեկ գիշերը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս են հանել այնտեղ գիշերող հայերին: Օդանավակայանում բնակվող հայերից մեկի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ օդանավակայանի տնօրինությունն է տարհանել:
«Սաղին հանին, լարին դուրս։ Թող բոլորը տեսնեն սա, թող Նիկոլը տեսնի, որ իրա գծերն էնքան թուլացրել է, որ իր պետության ժողովրդին հանում են դուրս: Մի հատ օդանավն ի՞նչ է, որ չեն կարողանում բերեն»,-ասում է հայերից մեկը: