Երևանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ֆեյքային թիրախավորված հարձակումներն ինձ համար արդեն սովորական են դարձել, ու տեսնելով, որ այդ մարտավարությունն այլևս արդյունք չի տալիս, հիմա էլ փորձում են ինձ հետ վարկաբեկել մեր բուհն ու իր կուռ կոլեկտիվը:
Բազմիցս ենք համոզվել (ու այս անգամ առավել ևս, փաստեր կան), որ եկած պատվերը ավարտին հասցնելու համար բանսարկությամբ զբաղվող ազգի տականքը
գործարկել է ֆեյքերի բանակ։
Նման գործելակերպի ո՛չ բարոյականությունը, ո՛չ պրոֆեսիոնալիզմը քննարկելու կարիք չկա, չեմ ուզում իջնել իմ քրիստոնեական բարձունքից ու գնահատական տալ սուտ ու կեղծիք տարածող այդ տեսակին, թող Աստված իրենց դա մեղք չհամարի։
Հ.Գ. Փաստորեն տականքությունը սահման չունի, մնացածը իրավական ճանապարհով»: