«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Մարիա Զախարովան հանկարծ հիշում է Արցախի մասին և հայտարարում, որ կորոնավիրուսը չի խոչընդոտում Արցախի շուրջ ընթացող գործընթացներին։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևը հեռախոսազրույց է ունենում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ'Բրայենի հետ և քննարկում Արցախի կարգավորման հարցը։ Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է ԱԱԾ մեկուսարանում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի 4 ժամ տևողությամբ հանդիպում։ Հիմա հարց. ինչի՞ մասին էր Փաշինյանի երեկվա ուղերձը։
Հ.Գ. Կարևոր է հասկանալ, թե ով է նախաձեռնել և ի՞նչ նպատակ էր հետապնդում Սերժ Սարգսյանի հանդիպումը Քոչարյանի հետ ԱԱԾ մեկուսարանում»: