ԱԺ փոխնախագան Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ տեղեկացա, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հանդիսանալով լրագրող Աննա Իսրայելյանի "Երկրի Հարցը" հաղորդման հյուրը, հայտարարեց` մեջբերեմ՝
- Միևնույն ժամանակ Ալեն Սիմոնյանին կոչ եմ անում, որ ժամանակ գտնի, գնա և հանդիպի վեհափառ հայրապետին ․ ․ ․
Ասեմ , որ ես, վերահաստատելով նախկինում իմ արած հայտարարությունը կրկնում եմ, պատրաստ եմ հանդիպել վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ի հետ, ցանկացած իրեն հարմար պահի` նման հրավերքի դեպքում»։
Կարդացեք նաև՝ Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան