ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր՝ ապրիլի 16-ին, Հայաստան է հասել COVID-19-ի դեմ պայքարում կենսական նշանակության բժշկական պարագաների երկրորդ խմբաքանակը:
«Իմ քայլը» հիմնադրամի տրամադրած 100.000.000 ՀՀ դրամով ձեռք է բերվել շուրջ 100.000 միավոր բժշկական պարագա՝ դիմակներ, պաշտպանիչ հանդերձանք, պաշտպանիչ ակնոցներ, ձեռնոցներ, դիմավահաններ և մեկուսիչ արտահագուստ՝ միտված համավարակի դեմ պայքարի առաջնային և ամենակարևոր օղակի հզորացմանը:
«Իմ քայլը» հիմնադրամը հատուկ երախտագիություն է հայտնում բարերար Քրիստին Սիմոնին այս որոշմանը մասնակցելու և լիարժեք ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բոլոր նվիրատուներին և գործընկերներին Հիմնադրամի ծրագրերին աջակցելու համար»: