Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում գրված է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ ծրագրի շրջանակում Շիրակի մարզին հատկացվել են 85 համակարգիչներ։ Համակարգիչները տրամադրվել են մարզի դպրոցներին, որտեղից էլ բաշխվել են 3 և ավելի դպրոցական ունեցող այն ընտանիքներին, որոնք չունեն համակարգիչներ։ Ամեն ինչ արվում է հեռավար ուսուցումն առավել մատչելի դարձնելու նպատակով»։