Մեր խորին շնորհակալությունը խանութների աշխատողներին, առաքիչներին, վարորդներին, գործակատարներին՝ հատկապես առաջնագծում աշխատող բոլոր աշխատակիցներին այս դժվարին օրերին բնակչության սննդի ապահովման գործում իրենց անգնահատելի օգնության համար: 

Մեր երկրում արտակարգ դրության պայմաններում COVID-19 համաճարակի տարածման կանխարգելման նպատակով բնակչության շրջանում իրականացվում են մի շարք միջոցառումներ: Որոշ սննդի վաճառքի մեծ ու միջին ցանցերում և մթերային խանութներում պահպանվում, կամ մասամբ են պահպանվում սանիտարահիգենիկ կանոնները /սայլակների, սրահի ախտահանման աշխատանքներ/, հաճախորդների միջև սոցիալական հեռավորությունը և այլ միջոցառումներ:

Գործընթացն ուշադրության կենտրոնում պահելու համար Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Պրոսերվիս-Լ Մարդկային ռեսուրսների մասնագիտացված խորհրդատվական ընկերության կողմից կազմված անհրաժեշտ գործողությունների ցանկ՝ արտակարգ դրության պայմաններում սննդի առևտրի կետերում (սուպերմարկետներ, խանութներ) հաճախորդների սպասարկումն առավել արդյունավետ և առողջության համար անվտանգ դարձնելու նպատակով:

 Խանութների սրահներում մարդկանց կուտակումները կանխելու նպատակով, սահմանել հերթով մուտք գործելու կարգ (խանութի աշխատակիցներից մեկին նշանակել մուտքի մոտ որպես հերթապահ): Հերթապահները պետք է պարբերաբար փոխարինվեն:
 Հաճախորդներին ներս թողնել մեկ կամ երկու հոգով, վերջիններիս նախազգուշացնելով, որքան հնարավոր է արագ վերջացնել առևտուրը:
 Դրամարկղի մոտ վճարմանը սպասող հաճախորդների հերթը կանոնակարգելու նպատակով գետնանշում կատարել, որպեսզի մարդկանց միջև պահպանվի առնվազն 1.5 մետր հեռավորություն:
 Սուպերմարկետի բակում հնարավորության սահմաններում գետնանշում կատարել հաճախորդների հերթը կանոնակարգելու նպատակով:
 Սրահում առկա հացամթերքը գերադասելի է վաճառել հատուկ առանձացված բաժնում, որտեղ վաճառողն է հացը մատուցում հաճախորդին:
 Ցանկալի է, որ խանութի մուտքի մոտ հաճախորդներն տրվեն մեկանգամյա ցելոֆանե մեծ ձեռնոցներ (եթե անգամ հաճախորդը արդեն կրում է ձեռնոց, ապա նա կարող է այդ ձեռնոցի վրա հագնել խանութի կողմից տրվող նորը): Նպատակը՝ սրահում ներկայացված սնունդը հնարավորինս մաքուր պահելը:
 Սուպերմարկետների սայլակները պետք է ախտահանվեն յուրաքանչյուր հաճախորդից հետո:

Սննդի առաքումը տուն

 Աշխատողներին ապահովել համապատասխան հակահամաճարակային պաշտպանիչ պարագաներով: Ըստ այդմ, ձեռնոցների և դիմակի առկյությունը որոշ չափով պաշտպանում է հենց առաքիչին, սակայն դիմակը պետք է պարբերաբար փոխել, իսկ ձեռնոցները կամ փոխել, կամ ախտահանել յուրաքանչյուր առաքումից առաջ և հետո:
 Առաքիչներն զգուշացնել, որ պատվերն առաքելու ընթացքում պատվիրատուի դռան զանգը տալուց կամ թակելուց հետո՝ հնարավորության սահմաններում պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն:
...................................

Սննդի առևտրի ցանցերը պետք է հատուկ կարգեր/ստանդարտներ մշակեն համաճարակային արտակարգ իրավիճակներում հաճախորդերի սպասարկման վերաբերյալ, իսկ աշխատողներն անցնեն համաճարակային պայմաններում սպասարկմանը վերաբերվող կարճատև դասընթացներ։

#covid19safeshopping © Proservice-L,
http://proservice-l.com, ProService-L