Եթե դիմում եք 9-րդ միջոցառման համար, տեղեկացնում ենք, որ բացի տվյալներ լրացնելուց կա նաև փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Եթե երեխան ծնվել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը (կցվող փաստաթուղթ՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)։
Եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում
(կցվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն (անկախ երեխայի ծննդյան տարեթվից) և ամուսնության վկայականի կամ հայրություն ճանաչելու վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)։
9-րդ միջոցառման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝
9-րդ միջոցառման համար դիմում մուտքագրել այստեղ»։