Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել: «Թանկագին հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում հաջող ու արդյունավետ աշխատանք այս բարձր ու պատասխանատու պաշտոնում: Աստված պահապան մեր հայրենիքին, ժողովրդին և պետությանը»,- գրել է նա:Հիշեցնենք, որ Դավիթ Բաբայանն առաջադրված էր Արցախի նախագահի թեկնածու, սակայն երկրորդ փուլ չանցավ: