ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

Այցելեցի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, որտեղ իրենց պատիժն են կրում ութ տասնյակից ավել կանայք և անչափահասներ: Երկար զրուցեցի բազմաթիվ խցերում պահվող կալանավոր և դատապարտյալ կանանց և անչափահասների հետ:

Համավարակի այս ծանր շրջանում օրը երկու անգամ ախտահանվում են ՔԿ հիմնարկի բոլոր խցերը:

Հետաքրքրվեցի առողջական խնդիրներ ունեցող կանանց որպիսությամբ: Զբոսանքի, սնունդի և առողջության հետ կապված խնդիր գրեթե չկար:

Առանձին դատապարտյալ կանանց և մեկ անչափահաս պատանու գործերով առաջիկայում հատուկ կզբաղվեմ:

Դատապարտյալները հատուկ շնորհակալություն հայտնեցին «Արտլանչ» ընկերությանը, որը մարտի 1-ից սննդի նոր համակարգ է ներմուծել հիմնարկ:

Շնորհակալություն հիմնարկի տնօրինությանը և ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանին: