ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Անկախ համաճարակային իրավիճակից՝ գյուղացիներին ոռոգման ջուրը կհասնի ժամանակին։ Ոռոգման ցանցի արդիականացման եռամյա ծրագրի շրջանակներում շարունակում ենք միջտնտեսային, ներտնտեսային և մայր ջրանցնքների հիմնանորոգման և նորոգման աշխատանքները։ Ծրագրի ավարտին կունենանք շուրջ 390 կմ երկարությամբ նորոգված ջրանցքներ։ Այժմ ակտիվ կերպով ընթանում են՝Կոտայքի մայր ջրանցքի տարածքում մոտ 900 մետրանոց խողովակաշարի կառուցման աշխատանքները, Արզնի- Շամիրամ ջրանցքի 92 մետրանոց սեյսմակայուն ակվեդուկի կառուցման աշխատանքները, Ուջանում ակվեդուկի կառուցման, 7 կամուրջների նորոգման աշխատանքները։Ներտնտեսային ոռոգման համակարգի նորոգման ծրագիրը կընդգրկի 107 համայնք, ինչի արդյունքում կբարելավվի շուրջ 25 հազար հեկտար հողատարածքի ոռոգման գործընթացը»։