ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, երեկ գիշերվանից 9-րդ ծրագրի համար մեծ թվով դիմումներ ենք ստացել, որի պատճառով համակարգը ծանրաբեռնված է։ Որպեսզի տեխնիկական խնդիրներ չառաջանան և մերժման հայտեր չստանաք, մի քանի ժամով դադարեցնում ենք դիմումների ընդունումը։ Ներողություն եմ խնդրում անհարմարությունների համար։ Շնորհակալ եմ ձեր համբերատարության համար»։