«Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում միանալ Ապրիլի 24-յան այս գաղափարին և, անգամ, արտակարգ պայմաններում մեր բողոքի ձայնը լսելի դարձնել համայն աշխարհին:
(Խնդրում եմ տարածել)

Ըստ էության երկրում ստեղծած իրավիճակը վկայում է այն մասին, որ ապրիլի 24-ին նույնպես մեկուսացած ենք լինելու ու ամենամյա զանգվածային երթեր դեպի Ծիծեռնակաբերդ, այս տարի չենք ունենալու։ 55 տարվա ընթացքում միայն այս ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքը դատարկ կլինի։ Անշուշտ պետք է պահպանել կարանտինի պայմանները։

Մեզնից յուրաքանչյուրը իր 105-ամյա ցավն ու բողոքը կարող ենք արտահայտել յուրաքանչյուրիս մեր պատշգամբում մի ժապավեն կախելով՝ «Հիշում և Պահանջում ենք» գրությամբ», կամ առաջարկում եմ 23-ի երեկոյան ժամ 23:00-ին, բացել պատուհանները և լապտերներով, մոմերով, ջահերով, կրակայրիչներով ով և ինչպես կարող է ֆլեշ մոբ անել։

Պապս,ով գաղթել էր Ղարսից 1915-ին կասեր՝ «բզի գլխին բռունցով չես խփի։
«ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է» Չարենց»:

Արթուր Թովմասյան