Մարինա Ադուլյան-Անդրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Գեղարքունիքի մարզում սնունդ բաժանելուց հասանք մի շատ խուճուճ գյուղ։ Մեքենաներն հազիվ իջան ձորը, որ կարոզանանք սնունդ հասցնել։ Ամբողջը քար էր ու ձյուն։
Մի տուն մտա, ճաշի ժամ էր։ Սեղանին սոխառած էր ու հաց։ Ուրիշ ոչինչ չկար։ Երեխաներն էլ նստած ուտում էին։
Մեր կամավոր տղաները սնունդը ներս բերեցին, մայրիկը մեզ օրհնեց։
Դռան մեջ էի, երբ փոքրիկներից մեկը, մի 5 տարեկան տղա էր, հարցրեց մայրիկին.
֊Մամ, էսօր ուտելիք ե՞նք ուտելու։
Աչքիս առաջ եկան այն ծանր օրերը, որ ունեցել եմ ժամանակին։
Երևի թե բոլորս ենք ունեցել ծանր օրեր, երբ ծնոզները սոված են մնացել, որ մենք ուտենք։ Ու հույսը դնել կարող էին միայն հարազատի վրա։
Իսկ եթե չկա՞ այդ հարազատը։ Ուրեմն դա պիտի լինենք մենք ՝ ես, դուք, բոլորս։
Ինձ հաճախ են հարցնում, թե ինչպես եմ դիմանում այս լարված գրաֆիկին, թե ինչու տանը հանգիստ չեմ նստում և վայելում կարանտինը։
Ես չեմ դիմանում։ Ինձ համար դա սովորական երևույթ է։ Խեղդվում եմ, երբ չեմ կարողանում օգնել այն մարդկանց, ովքեր իսկապես մեր կարիքն ունեն։
Երբ այս ծանր օրերը նոր էին սկսել, առաջիններից էինք, որ սկսեցինք սննդի փաթեթներ հավաքել և տրամադրել, մինչ պետությունը սկսի աջակցություն ցուցաբերել։
Այսօր ևս կան շատ ընտանիքներ, ովքեր ներառված չեն որևէ ծրագրում։ Ու իրենց աջակցել է պետք, որ երեխաներն ՈՒՏԵԼԻՔ ունենան ճաշին։
Ես համոզված եմ, պետական միջոցառումներն կընդլայնվեն, բոլորին կկարողանան աջակցել։ Բայց մինչ այդ պետք է օգնենք մենք բոլորս, ինչպես և արել ենք տարիներ շարունակ։
Ու իմ երազած իդեալական մոդելն է թե մարդկային, թե պետական աջակցությունը, իրար համալրելով։
Որ երեխեքը ուտելիք ունենան։
Որ ոչ ոք սոված չմնա։
Փաթեթը նույնն է՝
15 հատ ձու
2 կգ հնդկաձավար
2 կգ բրինձ
4 կգ մակառոն
1 տուփ գերկուլես
1 հատ ձեթ
1 հատ յուղ 0,5 կգ
2 հատ խտացրած կաթ
1 հատ աղ
2 կգ ալյուր
1 կգ շաքարավազ
Թեյ
2 հատ մանկական օճառ
1 հատ մանկական շամպուն
Տակդիր (1֊7 համարի, կախված երեխայի տարիքից)։
Կարող եք ուղարկել փաթեթները Բարի տնակ (Ջրվեժ, Այգեգործական 6, 1/2) կամ գումար փոխանցել, մենք գնենք։ Կոնտակտային հեռախոսահամար ՝ 055257900
Հաշվեհամար'
1510027478070100 (ՀՀ դրամ) Ստացող' «Բարի մամա» բարեգործական ՀԿ, Արարատբանկ
Arca Online: 5220651100213464
Карта Сбербанка: 4276 3801 5267 6156
Idram - 770123970 (հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին)
Paypal: [email protected]»